Հասարակություն 

Շտապօգնության ավտոմեքենայի վարորդին մեղադրանք է առաջադրվել

«Փաստինֆո»-ն գրում է.
Կանչի մեկնելիս շտապօգնության ավտոմեքենայի վթարի ենթարկվելու գործով նախաքննությունն ավարտվել է:
Գործով մեղադրանք է առաջադրվել շտապօգնության ավտոմեքենայի վարորդ Հ.Կարապետյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
Դեպքը տեղի էր ունեցել 2015թ. մարտին, Արտաշատի շտապօգնության մեքենան, Վերին Արտաշատ կանչի մեկնելիս, վթարի էր ենթարկվել, որի հետևանքով բժիշկ Կարապետ Գրիգորյանը տեղում մահացել էր, իսկ կանչի դուրս եկած շտապօգնության երկրոդ բժիշկը, բուժքույրը և վարորդը տեղափոխվել էին հիվանդանոց:
Գործով նախաքննության ընթացքում նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ տոքսիկաքիմիական, դատաավտոտեխնիկական և տեխնիկական համալիր փորձաքննություններ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

Նույն շարքից