ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Սերգեյ Մանասարյանն ազատվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից և նշանակվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում, Սինգապուրի Հանրապետությունում և Մոնղոլիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան փոխարինելով Արմեն Սարգսյանին:
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, ՀՀ ԱԳՆ մեկ այլ տեղակալ՝ Շավարշ Քոչարյանը ևս կնշանակվի ՌԴ դեսպան փոխարինելով Օլեգ Եսայանին:
Այս նշանակումներում ոչ մի արտառոց բան չկա, եթե հաշվի չառնենք, այն փաստը, որ նշանակվողները ՀՀ ԱԳՆ տեղակալներ են, թե ովքեր կնշանակվեն նրանց փոխարեն սա շատ կարևոր է, որովհետև շատ խառը և բարդ տարածաշրջանային իրավիճակում, փաստորեն, ԱԳՆ-ում կատարվում են լուրջ փոփոխություններ, որը կազդի ՀՀ արտաքին քաղաքականություն կառուցելու որոշումներին:
Հատկապես ռուս-թուրքական սրվող հարաբերությունների ժամանակ կարևոր է լինել ճկուն և խելամիտ քայլեր կատարել: Հավանաբար Ս.Սարգսյանը ԱԳՆ-ից ավելի շատ սպասելիքներ ունի և այդ համատեքստում էլ կարելի է դիտարկել այս փոփոխությունները: