Քաղաքական Միջազգային Հասարակություն 

Ո՞ւմ էր ուղղված Լավրովի օդային համբույրը

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ հուլիսի 11-ին համացանցում հրապարակված օդային համբույրը։

ԱԳՆ տեղեկատվության և տպագրության դեպարտամենտի փոխտնօրեն Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ  օդային համբույրն ուղղված էր ՀԱՀ արտգործնախարար Մաիթե Նկոանա Մաշաբանեին: Այս մասին հայտնում է Gazeta-ն։

«Սոցցանցերի բազմաթիվ օգտատերերի խնդրանքով բացահայտում եմ  ԲՐԻԿՍ գագաթնաժողովում Սերգեյ Լավրովի օդային համբույրի գաղտնիքը։ Այն ուղղված էր նրա հարավաֆրիկացի գործընկեր Մաիթե Նկոանա Մաշաբանեին»,- գրել է Զախարովան։

Նույն շարքից