Հայաստան 

Ուզում եմ, որ Հայաստանը դառնա հանրապետություն, ոչ թե կուսակցապետություն. Րաֆֆի Հովհաննիսյան

 

«Ինձ բնավ հետաքրքիր չէ հաջորդ ՀՀ նախագահի անունը, ասեմ հաստատ իմ անունը չի լինելու, բայց ուզում եմ Հայաստանը դառնա հանրապետություն, ոչ թե կուսակցապետություն»,-տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ  նշեց  Րաֆֆի Հովհաննիսյանը:

Մենք կհանդիպենք բոլոր բոլորին` քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական նախաձեռնությունների, ազատամարտիկների, մտավորակաների, երիտասարդների հետ, ովքեր ոչ թե խոսում են և գնում են դիսկոտեկա, կառաոկե, սրճարան , այլ պատրաստ են պայքարել հայրենիքի համար, -նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Ժառանգության» ղեկավարը հայտարարեց, որ վաղը կլինեն Գյումրիում, գլուխ խոնարհելու Ավետիսյանների առաջ:

Նա նշեց, որ հաջորդ ուրբաթ`փետրվարի 27-ին կհավաքվեն կրկին Ազատության հրապարակում և այդ մասին իրազեկում ներկայացրել են քաղաքապետարան և կլինի  հերթական հանդիպում ասուլիսը: 

Նույն շարքից