Այսօր` դեկտեմբերի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Volkswagen Passat մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում` Քեթի գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մ գլորվելով` հայտնվել ձորում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 3 հոգի` 2-ը կին, 1-ը տղամարդ, գյուղացիների օգնությամբ դուրս են բերվել ձորից և տեղափոխվել Գյումրիի հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև տեղի հրշեջ-փրկարարները:
Մանրամասն՝ shamshyan.com