ԱԺ աշխատանքները շարունակվում են: Այսօր ևս նիստի մեկնարկը հետաձգվում է քվորում չլինելու պատճառով:
Ինչպես հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, վիճակը, կարծես թե, այնքան էլ անհույս չէ, և պետք է սպասել մինչև քվորում կլինի:
Մինչ բացակա պատգամավորների ներկայանալը, Բաբլոյանը հայտարարեց, որ բոլոր խմբակցություններից գրություն է ստացել, որով առաջարկվում է դեկտեմբերի 4-ին մեկնարկելիք քառօրյայի ժամանակ բացակա պատգամավորների բացակաները համարվեն հարգելի` կապված քարոզարշավի հետ, որպեսզի վերջիններս չզրկվեն օրվա աշխատավարձից բացակայության պատճառով:
Վերոնշյալի մասին նոյեմբերի 15-ին խոսել էր հենց ԱԺ խոսնակը` առաջարկելով որևէ միջոց գտնել օրենքի սահմաններում հարցին լուծում տալու համար: