Հայաստան Քաղաքական 

Ոնց որ թոռնիկը խրատ տա պապիկին.Արմեն Ռուստամյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի կոչի վերաբերյալ

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ադրադարձավ Րաֆֆի Հովhաննիսյանի դիտարկմանը, ով Դաշնակցությանը կոչ է անում վերադառնալ ժողովրդի գիրկը:

«Ես Հայաստանում չգիտեմ որևէ կուսակցություն, որը Դաշնակցության տարիքին համեմատ գործունեություն է ծավալել: Թող այդ գործունեության չափ գործունեություն ծավալեն ու նոր գան խրատ տան. ոնց որ թոռնիկը գնա պապիկին խորhուրդ տա՝ ոնց պետք է ապրել այս կյանքում: Եվ, որ ասում եմ՝ պապիկ, այդ պապիկը բավականին ջահել է…: Տենց մանուկ պապի՞կ եք տեսել»,-ասաց Արմեն Ռուստամյանը::

Այն հարցին, թե արդյո՞ք նոր ընդդիմադիրների հետ Դաշնակցությունը կատաղի մրցակցության մեջ կմտնի,Ա. Ռուստամյանը նկատեց. «Նոր հայտարարություններով կուսակցությունների հետ պայքարը չի կարող կատաղի լինել, որովհետև  100-րդ կուսակցությունը կարող է դառնալ 101-րդ, պայքար կատաղությունը պայմանավորված է իրական քաղաքական ուժերի մրակցություններից: Իսկ « քաղաքական ուժ» ասածը և գրանցված քաղաքական ուժը տարբեր բաներ են: Քաղաքական ուժը նշանակում է՝ ուժ ունի»:

Նույն շարքից