Մշակույթ գլխավոր 

Ոչ ոք թուրքերին չի հարցրել թե ինչու սպանեցին հայերին. Շառլ Ազանավուրը հարցազրույց է տվել CNN-ին

Ֆրանսիացի հայտնի շանսոնիե Շառլ Ազանավուրը հարցազրույց է տվել ամերիկյան հեղինակավոր CNN հեռուստաալիքին, որտեղ հաղորդավոր Բեքի Անդերսոնի հետ զրույցում, ի թիվս այլ թեմաների, անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանը:

Բեքի Անդերսոնի դիտարկմանը, թե աշխարհահռչակ երգիչը Հայաստանում է եղել 1915թ. ապրիլի 24-ին՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին և ասել է, թե իր համար կարևոր չէ, որ մարդիկ օգտագործեն «ցեղասպանություն» եզրը, այլ կարևոր է ցեղասպանությունը ճանաչելը, Ազնավուրը պատասխանել է.

«Ֆրանսիացիները ճանաչել են, գերմանացիները նույնպես, ինչո՞ւ թուրքերը չպետք է ճանաչեն տեղի ունեցածը: Ոչ ոք թուրքերին չի հարցրել թե ինչու սպանեցին հայերին: Ինչն էր պատճառը: Կրո՞նը … ես չեմ հավատում: Ես կարդացել եմ Ղուրանը՝ հասկանալու, թե արդյոք այնտեղ նման բան կա գրված: Բացարձակ, հետևաբար պատճառը կրոնը չէր»,- ասում է երգիչը:

Նույն շարքից