Հասարակություն 

«Ոսկե գնդակ»-ը կրկին պետք է ստանա Մեսսին. Ռոսել

«Բարսելոնա»-ի նախագահ Սանդրո Ռոսելը կարծում է, որ «Ոսկե գնդակ»-ն այս անգամ էլ պետք է ստանա կատալոնական ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին:

«Եթե մարդիկ քվեարկում են` գնահատելով ֆուտբոլիստի ելույթները նախորդ մրցաշրջանում, ապա, իհարկե, Մեսսին լավագույնն է: Սակայն մարդիկ ցանկանում են փոփոխություններ տեսնել: Իմ կարծիքով` «Ոսկե գնդակ»-ը պետք է կրկին ստանա Լիոնել Մեսսին: Նա բոլոր ժամանկների լավագույն ֆուտբոլիստն է, բնականաբար, լավագույնը մեր թիմում»,- ասել է Ռոսելը:

Հիշեցնենք` մրցանակի հավակնորդ են նաև Քրիշտիանու Ռոնալդուն և Ֆրանկ Ռիբերին:

Նույն շարքից