Հասարակություն 

Ոստիկանապետը՝ ոստիկանության թվաքանակի մասին

Ոստիկանության թվաքանակը գաղտնի է պահվում, քանի որ այն հավասարեցված է Զինված ուժերին: Խորհրդարանում հայտարարեց ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

Ոստիկանապետը նշեց, որ այսօր հասարակական կարգը պահպանող ոստիկանների թիվը հասնում է 10 հազարի:

Նա համաձայն չէ այն մտքի հետ, որ Հայաստանում ոստիկանների թիվը մեծ է բնակչության թվի հետ համեմատած: Ոստիկանապետի խոսքերով, պետություններ կան, որտեղ բնակչության թվի հետ համեմատած ոստիկանների թիվն ավելի մեծ է՝ Իսպանիա, Իտալիա, Սերբիա:

Օսիպյանը նշեց, որ այսօր 100 հազար մարդուն ընկնում է 421 ծառայող: Դա միջին թիվն է, տեղեր կան, որտեղ թիվն ավելի փոքր է: Պետություններ կան, որ այդ թիվը կազմում է 500, 800:

Նույն շարքից