ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի 2019 թվականի մարտի 29-ի հրամանի համաձայն` վետերանական կազմակերպության կանոնադրական պահանջների կատարմանն ակտիվ մասնակցություն ցուցաբերելու, հանցագործությունների բացահայտման, հետախուզման մեջ գտնվողների հայտնաբերման, զենք-զինամթերքի հանձնման աշխատանքներին օժանդակելու, ինչպես նաև ՀՀ ոստիկանության օրվա՝ ապրիլի 16-ի կապակցությամբ ՀՀ ոստիկանության մի խումբ վետերաններ խրախուսվել են.
- «Օրենքի պատվար», մեդալով պարգևատրվել է 3 վետերան,
- «Ոստիկանության 100-ամյակ» հոբելյանական մեդալով պարգևատրվել է 10 վետերան,
- ՀՀ ոստիկանության պատվոգրով պարգևատրվել է 5 վետերան,
- «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշանով պարգևատրվել է 10 վետերան,
- 60.000 /վաթսուն հազար/-ական դրամով պարգևատրվել է 7 վետերան:
Ոստիկանապետի հրամանով ոստիկանության մի խումբ վետերաններ արժանացել են խրախուսանքների