Հասարակություն 

Ոստիկանապետ. Երկու ժամ առաջ մենք տեղեկություն ունեինք, որ Պերմյակովը սահմանին է

Այսօր` հունվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ասաց ,որ իր համար նշանակություն  չունի , թե ով է բռնել Գյումրիում հունվարի 12-ին ընտանիքի վեց անդամների դաժան սպանության մեջ մեղադրվող` ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին:


«Մեր խնդիրն է ստեղծել այնպիսի իրավիճակ, որ ոչ մի հանցագործ չհեռանա մեր տարածքից: Հենց այդ էլ մենք ապահովում ենք: Անկեղծ ասած` ձերբակալումից երկու ժամ առաջ մենք տեղեկատվություն ունեինք, որ Պերմյակովը հայ-թուրքական սահմանին է: Մեր 35 հոգանոց խումբը մեկնել էր այնտեղ, նայել տարածքի մի մասը եւ զգուշացրել սահմանապահներին: Ինձ համար կարեւոր չէ, թե ով է բռնել հանցագործին, մնացածն իմ տիրույթում չէ»,- նշեց ոստիկանապետը:


Նրա խոսքով` քննությունը կպարզի ոճրագործության հանգամանքները: Ոստիկանապետի կարծիքով` բազում հարցեր կան, որոնք պետք է պատասխան ստանան, մասնավորապես ինչու է նման քայլի դիմել, կոշիկը թողել տանը, այսքան տարածք ինչու է եկել, հասել:

Նույն շարքից