Էդգար Ջանոյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Օգոստոսի 2-ին Կոտայքի մարզային քննչական վարչությունում արդարադատությանը խոչընդոտելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում օգոստոսի 3-ին ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները այցելել են Աբովյանում ապրող 54-ամյա մի տղամարդու բնակության հասցե նրան հիշյալ քրեական գործով որպես կասկածյալ բերման ենթարկելու։ Տղամարդը դրսևորել է ոչ իրավաչափ վարքագիծ, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին և դիմադրություն է ցույց տվել։ Ոստիկանության ծառայողները ֆիզիկական ուժ են կիրառել և հիշյալ տղամարդուն բերման ենթարկել ոստիկանություն Կոտայքի բաժին։ Նա ձերբակալվել է։ Հանգամանքները պարզվում են»։