Օրերս եˊւ հոգևորականներից, եˊւ քաղաքացիներից ոստիկանությունում բազմաթիվ բողոքներ են ստացվել, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատանը շուրջօրյա բողոքի ակցիա իրականացնող անձինք խաթարում են հաստատության բնականոն գործունեությունը։
Բացի այդ, ակցիայի մասնակիցների և մյուս կողմի միջև առկա էր հնարավոր բախումների վտանգ, որը նախկինում ոստիկանները կանխել էին, սակայն լարվածությունն այդպես էլ չէր մարում։
Հաշվի առնելով այս հանգամանքները՝ հուլիսի 10-ի առավոտյան ոստիկաններն ակցիայի մասնակիցներին հեռացրել են դիվանատան վարչական շենքից՝ վերականգնելով հաստատության բնականոն աշխատանքը։