Հասարակություն 

Ոստիկանությունը Ազատության հրապարակում հավաքվածներին թույլ չի տա երթ անցկացնել

Այսօր՝ հուլիսի 6-ին, Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ ոստիկանությունը Ազատության հրապարակում հավաքված մի քանի հարյուր քաղաքացիներին թույլ չի տա երթ անցկացնել:

«Մենք հորդորում ենք քաղաքացիներին մնալ Ազատության հրապարակում և զերծ մնալ անօրինական երթերից: Ոստիկանությունն այստեղ է, որպեսզի կանխի բոլոր անօրինական գործողությունները»,- ասաց Օսիպյանը:

Վալերի Օսիպյանը նաև ավելացրեց, որ ցուցարարները պետք է թույլտվություն ստանան ոչ միայն քաղաքապետարանից, այև Մշակույթի նախարարությունից, քանի որ Ազատության հրապարակը պատմամշակութային տարածք է:

Նույն շարքից