Հասարակություն 

Ոստիկանությունը մեկամյսա ծառայություն կիրականացնի դպրոցների շրջակայքում

ՀՀ ոստիկանությունը մեկամյսա ծառայություն կիրականացնի բոլոր այն դպրոցների մոտ, որոնք գտնվում են ինտենսիվ երթևեկություն ունեցող փողոցների կողքին։

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը:

Նրա խոսքով,  աշակերտների անվտանգություն ապահովելը միայն ոստիկանության, ծնողների ու ուսուցիչների գործը չէ, այլ բոլորինը։

Նորիկ Սարգսյանը հորդորեց մեքենայով երեխաներին դպրոց տանող ծնողներին՝ փողոցներում երկար չկայանել մեքենան, երեխային իջեցնելուց հետո անմիջապես հեռանալ փողոցից, հակառակ դեպքում նրանք գործ կունենան Ճանապարհային ոստիկանության հետ:

Նույն շարքից