Հասարակություն 

Ոստիկանությունը Փարիզում արցունքաբեր գազ է կիրառել ցուցարար տաքսիստների դեմ

Փարիզի ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել մայրաքաղաքում ցույց անցկացնող տաքսիստների դեմ, ովքեր պահանջում են երկրում դադարեցնել առցանց տաքսու պատվիրման Uber ծառայության գործունեությունը։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Ֆրանսիացի հարյուրավոր տաքսիստներ, որոնց միացել են նաև Բելգիայի և Իսպանիայի քաղաքացիները, փակել են Փարիզի արևմուտքի խաչմերուկը, ինչը հանգեցրել է այնտեղ տանող ճանապարհներում խցանումների։ Հաղորդվում է, որ 1 մարդ վիրավորվել է:

Առցանց ծառայության վարորդները, ի տարբերություն շարքային տաքսիստների, չպետք է ստանան թանկարժեք լիցենզիաներ և պահպանեն խիստ կանոններ, որոնք վերաբերում են անվտանգությանը, ապահովագրությանն ու հարկերին։ 2011 թվականից ի վեր, երբ Uber-ը սկսել է գործել Եվրոպայում, շատ եվրոպական երկրներում տաքսիստները բողոքի ակցիաներ են անցկացնում մրցակցության կանոնների խախտման դեմ և ծառայության դեմ հայցեր ներկայացնում։

Բելգիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Իսպանիայում դատարաններն արգելել են ամերիկյան ծառայության աշխատանքը, Ֆրանսիայում ընդունված է դրա աշխատանքը սահմանափակող օրենք։

Նույն շարքից