Հասարակություն 

Ովքեր լայք չրեն դրել իմ էջին, թող լայքեն. Նիկոլ Փաշինյան

Օգոստոսի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ առաջիկայում մի փոքր այլ ռեժիմով է անելու ուղիղ եթերները. «Ես հիմա ժամանակ առ  ժամանակ կմտնեմ ուղիղ եթեր ու կխոսեմ ինձ հուզող թեմաների շուրջ: Իհարկե սա միակ ֆորմատը չի լինի, սակայն սա հնարավորություն է, որպեսզի այսպիսի ուղիղ խոսակցություն լինի, որովհետև ԱԺ ամբիոնից խոսում եմ, կառավարության նիստերին, ասուլիսներին խոսում եմ, սակայն այպիսի շփումը, կարծես թե, ավելի անմիջական է, ուղիղ խոսակցություն է լինում, և այս խոսակցությունն ինձ դուր է գալիս»:

Փաշինյանը նշեց, որ որոշ ժամանակ այս ֆորմատով կլինեն ուղիղ եթերները՝ հորդորելով լայքել իր ֆեյսբուքյան էջը. «Ովքեր լայք չեն դրել, թող լայքեն, ես կփորձեմ իմ էջով տալ տեղեկություններ մեր կառավարության գործունեության արդյունքների մասին, որովհետև երբեմն տպավորություն եմ ստանում, որ այդ արդյունքների մասին տեղեկատվությունն այնքան էլ լավ չի հասնում: Իհարկե կարող եմ կռահել, թե ինչու»:

Օրեր առաջ թերթերից մեկը գրել էր Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերների մասին՝ նշելով, որ վերջին շրջանում դրանց թիվը կտրուկ նվազել է: Թե որքանով սա կապ ունի Փաշինյանի այսօրվա հայտարարության հետ, թերևս գիտի միայն ինքը:

Նույն շարքից