Քաղաքական 

Ով չի ցանկացել ՀՀԿ-ի համար ձայն ապահովել, հորդորել են ներկայացնել ազատման դիմում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Վաչապետ Կարեն Կարապետյանի ամենավստահելի մարդկանցից մեկը «Գազպրոմ Արմենիա» ընկերության նախկին գլխավոր տնօրեն, այժմ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը երկրով մեկ ամբողջ ՊԵԿ համակարգի աշխատակիցներին հրահանգել է ՀՀԿ-ի համար ձայն ապահովել։

Անանուն մնալու պայմանով ՊԵԿ աշխատակիցներից «Ժամանակ»-ին պատմեցին, որ հարկային ստորաբաժանումների տնօրենները բոլոր աշխատակիցներին կանչում և հանձնարարում են՝ իրենց, ընտանիքի բոլոր անդամների և հարազատների ընտանիքների անձնագրերի տվյալները ներկայացնել։ Իսկ ով համարձակվում է հրաժարվել կամ բացահայտ ասում է, որ քաղաքական այլ նախապատվություն ունի, վերադասը հորդորում է անձնագրի տվյալներից բացի ներկայացնել նաև ազատման դիմումը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից