Հասարակություն 

«Ոտքի Հայաստան» շարժումը օգոստոսի 21-ին հանրահավաք կանցկացնի

«Ոտքի Հայաստան» շարժումը օգոստոսի 21-ին հանրահավաք կանցկացի Հանրապետության հրապարակում եւ եթե բավարար քանակով մարդիկ հավաքվեն, կփակեն Հանրապետության հրապարակին հարակից փողոցները: Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքից հետո լրագրողներին հայտարարեց շարժման համակարգող խորհրդի անդամ Դավիթ Սանասարյանը:

Լրագրողների այն հարցին , թե ինչով է պայմանավորված հանրահավաքի սակավաթիվ լինելը, Սանասարյանն ասաց, որ չնայած մարդկանց քանակը կարեւոր է, բայց ավելի կարեւոր է՝ հավաքված մարդիկ ինչ քայլերի են պատրաստ:

«Կարեւորն այն է, որ այն մարդիկ, որ կգան պատրաստ լինեն հրապարակում մնալ, փողոցներ փակել»,-ասաց նա:

Դավիթ Սանասարյանը նշեց, որ իրենք մոր մեթոդներ կփնտրեն, որ կարողանան ավելի շատ մարդկանց իրազեկել եւ Հանրապետության հրապարակում  հավաքել:

Նրա խոսքով՝ իրենք պատրաստ են համագործակցության այն կուսակցությունների եւ նախաձեռնությունների հետ, որոնք  շահագրգռված են իրենց առաջ քաշված խնդիրների լուծմամբ:

Նույն շարքից