Հասարակություն 

Որտե՞ղ են ուզում հանգստանալ մեր հայրենակիցները


Ամառ, շոգ, հոգնածություն… ի՞նչը կարող է մարդկանց մխիթարել այս եղանակին: Իհարկե՝ հանգիստը: Տարիների վիճակագրությունը ցույց է տվել, որ մենք՝ հայերս, սիրում ենք ծով ու հանգիստ՝ արտերկրում: «Անալիտիկ» կենտրոնը որոշեց բլից հարցում կատարել 100 երևանցիների շրջանում՝ հասկանալու, թե որտեղ են նրանք ցանկանում հանգստանալ այս տարի և որքան գումար են նախատեսել: Այսպիսով.


Որտե՞ղ եք պատրաստվում  հանգստանալ


 Այս հարցին քաղաքացիների մոտ 30%-ը պատասխանեց՝ Հայաստանում, մասնավորապես՝ Սևանում, Ծաղկաձորում, Հանքավանում, Ջերմուկում և այլն: Իսկ 70 %-ը՝ երկրի սահմաններից դուրս՝ Վրաստանում, Եգիպտոսում, Իտալիայում, Իսպանիայում, Եթովպիայում, Մոսկվայում և այլն: Հնչեց նաև այսպիսի պատասխան. «Այսօրվա դրությամբ ավելի մատչելի է հանգստանալ  մեր բակի  «բիսետկայում»:


Որքա՞ն գումար եք խնայել  հանգստի համար


Հարցվածներից շատերի կարծիքով՝ այսօր հանգիստը այլ երկրներում համեմատաբար ավելի մատչելի է,  քան Հայաստանում:


Իսկ, թե որքան են խնայել հանգստի համար, այս հարցին տարբեր մարդիկ տարբեր կերպ պատասխանեցին: Ոմանք նշեցին կոնկրետ  գումարի չափը՝  3-15 հազ. ԱՄՆ դոլար: Ամեն դեպքում գումարը երբեք շատ չի լինում՝ որքան շատ, այնքան ավելի լավ:  


Պատրաստեց Լիլիթ Մանուկյանը

Նույն շարքից