Կիեւում բնակարանների վարձակալման համար Ուկրաինայի Ռադայի շուրջ 300 պատգամավորներին, որոնց մեծ մասը միլիոնատերեր են, բյուջեից կհատկացվի փոխհատուցում:
Ցուցակի մեջ են ընդգրկված ուկրաինացի այնպիսի պատգամավորներ, որոնց ընդհանրապես անապահով չենք կարող համարել:
Նրանց թվում են Անդրկարպատյան շրջանային խորհրդի նախկին ներկայացուցիչ Իվան Բալոգան ու ու նրա եղբայր Պավելն, որոնց կարողությունը միասին գնահատվում է մոտ 4 միլիարդ գրիվին: Ցուցակում տեղ են գտել մի շարք ձեռնարկատերեր ու բիզնեսմեններ՝ միլիարդատերԿոլոմոյսկիի նախկին տեղակալ Բորիս Ֆիլատովը, Ազգային բանկի նախկին ղեկավար Ստեպան Կուբիեւը ու գրեթե բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները:
Այստեղ հարց է առաջանում՝ արդյոք որտեղի՞ց պետք է վերցվեն գումարները, ավելի ճիշտ՝ ումի՞ց պետք է խլվեն: