Դահլիճից դուրս գալուց հետո խոսել ենք, որ տարընթերցումներ չլինեն, որովհետև կողմերն իրար սխալ էին հասկացել: Գևորգ Գորգիսյանը միտք է ասել, որը նրան չէր վերաբերում, մեզ էր վերաբերում: Այսօր՝ ապրիլի 17-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսելով նախօրեին Իմ քայլի պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հետ ունեցած լեզվակռվի մասին:
«Որևէ մեկը չի կարող մեզ հետ ռազբորկա անել, ռազբորկաների լեզվով խոսել, այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը» ,-ասել է Մարուքյանը՝ հերքելով տեղեկությունները, թե Մխիթար Հայրապետյանը գնացել է իր սենյակ ռազբորկա անելու:
ԼՀԿ-ականի խոսքերով, հարաբերությունները չեն խաթարվել, որպեսզի հարթվեն, էմոցիոնալ ելույթ է եղել, եղել է բանավեճ, որոնք երբեմն լինում են էմոցիոնալ: