Հասարակություն 

Որ նման անասունները պատժվեն․ Նաիրա Զոհրաբյան /Լուսանկար/

«ՈՐ ՆՄԱՆ ԱՆԱՍՈՒՆՆԵՐԸ ՊԱՏԺՎԵՆ

Շուտով ես եւ իմ գործընկերները շրջանառության մեջ ենք դնելու Քրեական օրենսգրքում փոփոխություն, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում կենդանիների հանդեպ վայրագ վերաբերմունքի, խոշտանգման, ծանակման, սպանության համար:

Այս պահին նման անասունների համար գործում է Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 92-րդ հոդվածը, որով եթե նշյալ անասունը ֆիզիկական անձ է, ապա ընդամենը տուգանվելու է նվազագույն աշխատավարձի 30-50-ապատիկի չափով, իսկ եթե իրավաբանական անձ է` 80-100-ապատիկի չափով:

Սա անթույլատրելի է:

Կենդանիներին խոշտանգած, ծանակած, սպանած երկոտանիները պետք է կրեն քրեական պատասխանատվություն:

Շատ կոնկրետ պատասխանատվություն: Պետք է նստեն բերդում և մեր նախագիծը նման գազանների համար բերդի ուղեգիրը ապահովում է: Նախագիծը արդեն պատրաստ է, սակայն եթե հասարակական տարբեր կազմակերպությունների և մասնավորապես`«Դինգոյի» կողմից կլինեն լրացուցիչ առաջարկներ, պատրաստ ենք հանդիպել և քննարկել»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նույն շարքից