ՈւԵՖԱ-ն մերժել է ադրբեջանական «Ղարաբաղ» (Qarabağ) ֆուտբոլիային ակումբի խնդրանքը՝ ավստրիական «Զալցբուրգ»-ի հետ կայանալիք խաղում սև թևկապով դուրս գալ դաշտ՝ ի նշան վերջին օրերին զոհված ադրբեջանցի զինծառայողների հիշատակի։ Կազմակերպության պատասխանի մեջ որպես հիմնավորում նշվում է, որ դա քաղաքական հարց է, որը ֆուտբոլի հետ որևէ կապ չունի, գրում է ադրբեջանական APA Sport-ը։
«Ղարաբաղ» ադրբեջանական ֆուտբոլային ակումբը հիմնվել է 1950-ին։ 1993-ին իր երկրի չեմպիոն է ճանաչվել, 3 անգամ շահել Ադրբեջանի գավաթը։