Քաղաքական 

Ուզբեկստանի փոխվարչապետին պաշտոնանկ են արել հողագործներին ծաղրելու համար

Ուզբեկստանի վարչապետի տեղակալ Զայիր Միրզաևը պաշտոնանկ է արվել այն բանից հետո, երբ ծաղրել է հողագործներին: Փոխվարչապետը վերջիններիս ստիպել է կանգնել ջրանցքի մեջ, վազել թաց հագուստով` պատժելով նրանց ցորենի արտը չջրելու համար:

Երկրի նախագահ Շավկաթ Միրզաևը փոխվարչապետին պաշտոնանկ է արել միջադեպից երկու օր անց: Վերջինիս հետ պաշտոնանկ են արվել նաև մի շարք այլ պաշտոնյաներ, այդ թվում նաև Տաշքենդի երկրամասի դատախազի տեղակալը:

Ավելի ուշ տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ նախկին փոխվարչապետն այլ հանցագործություններ ևս կատարել է: Մասնավորապես նա ժողովի ժամանակ վիրավորել է ֆերմերներին, մեկ այլ տեղ էլ ստիպել է աշխատողներին քարերը ձեռքները ժամերով կանգնել` պատժելով նրանց պլանը չկատարելու համար:

 

Նույն շարքից