Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում Սիրիայի ճգնաժամի հարցով «Ժնև-2» համաժողովին ելույթի ժամանակ փչացել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգի բարձրախոսը:
Ինչպես հաղորդում է Interfax-ը, դադարը տևել է մոտ կես րոպե՝ առաջացնելով բրիտանացի նախարարի զարմանքը:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը Սիրիայի ճգնաժամի հարցով «Ժնև-2» համաժողովին կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Սիրիայի տարածքում՝ նշելով, որ հակամարտությունը հասել է հսկայական ծավալների: