Մեր շրջապատում ապրում են մարդիկ, ովքեր հրճվում են մարդու մահով և դա անում են անթաքույց կերպով:
Երեկ կայքերից մեկը նյութ է հրապարակել«Իջևանում նապաստակի որսի ժամանակ 22-ամյա երիտասարդի կրակոցից անզգուշաբար սպանվել է որսորդ «Շվիլը»» վերնագրով՝ հայտնելով քրեական գործի մասին, որը հարուցվել է դժբախտ պատահարի արդյունքում:
Ֆեյսբուքյան օգտատեր Լևոն Հարությունյանն իր էջում առանձնացրել է նյութի մեկնաբանություններից մի քանիսը, թե ինչպես են մարդիկ ուրախանում այս սպանությամբ:

