Արմատական տրամադրված ուկրաինական ազգայնականները օգոստոսի 24-ին զավթել են Կիեւի շրջանում գտնվող հերթական ուղղափառ եկեղեցին:
Եկեղեցին ենթարկվում է Մոսկվայի պատրիարքությանը:
Ազգայնականները ուղղափառ հավատացյալներին մեղադրել են հայրենասեր չլինելու մեջ ու որոշել, որ նրանց ընդհանրապես եկեղեցի անհրաժեշտ չէ:
Այս մասին հաղորդում է ANNA-NEWS լրատվական գործակալությունը, նշելով, որ կիրակնօրյա պատարագի ժամանակ անհայտ զինված անձինք ներխուժելով եկեղեցի ու ներկայանալով տեղի ինքնապաշտպանության ջոկատի մարտիկներ, կոպտորեն եկեղեցուց դուրս են հանել հավատացյալներին ու կողպել ուղղափառ տաճարի դռները:
Նշենք, որ ուկրաինական ազգայնականները արդեն զավթել են երկրի 5 շրջաններում գտնվող շուրջ 25 ուղղափառ եկեղեցի: