Ուկրաինական «Прямой» և «Пятый» հեռուստաալիքները հետաձգել են երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ամանորյա ուղերձը՝ երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի շնորհավորանքի համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Իր ելույթում Պորոշենկոն բարձր է գնահատել իր կառավարման ժամկետը՝ ասելով, որ այդ ժամանակ ներդրվել է փոփոխությունների մեծ պաշար, ինչը տատանելն այդքան էլ հեշտ չի եղել: Քաղաքական գործիչը հայտարարել է նաև ուկրաինացիների միասնականության մասին՝ անկախ կուսակցական պատկանելիությունից:
Նշվում է, որ Զելենսկիի ելույթի ձայնագրությունը նույնպես հեռարձակվել է, սակայն այն ցուցադրվել է կեսգիշերից հետո: