Ուկրաինայի Օդեսա շրջանի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, թե չի հեռանա Ուկրաինայից։ Այդ մասին նա հայտարարել է News One-ի եթերում՝ մեկնաբանելով երկրի ՆԳ նախարար Արսեն Ավակովի հետ տեղի ունեցած միջադեպը։
«Այսօր ես պարտավոր էի ներկայացնել իմ զեկույցը՝ որպես Պետական ձեռնարկությունների բարեփոխումների հասարակական խորհրդի ղեկավար: Ես ներկայացրի: Ուկրաինայում զանգվածային թալան է տեղի ունենում, տարբեր քաղաքական ուժեր նշանակում են իրենց ներկայացուցիչներին: Իմ զեկույցից հետո խոսեց ՆԳ նախարարն ու անցավ վիրավորանքների, նա ինձ մեղադրեց կոռուպցիայի, ծառայողական դիրքը չարաշահելու համար։ Սկսեց խոսել միլիարդներից, որը ես եմ գողացել: Դրանից հետո նա պահանջեց, որ ես հեռանամ իր հայրենիք Ուկրաինայից»,-ասել է Սաակաշվիլին: