Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում սկսել է գործել Հայաստանի Հանրապետության հյուպատոսությունը։
Ինչպես տեղեկացնում է AnalitikaUA.net-ը, Հայաստանի պատվավոր հյուպատոսը Դոնեցկում Կարեն Յայլոյանն է։
Հյուպատոսարանի բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունենալու 2014թ.-ի սկզբին, իսկ քաղաքացիների հետ աշխատանքները որոշել են սկսել արդեն դեկտեմբերից։
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, հունվարի 25-ին սկսել էր գործել Օդեսա քաղաքի գլխավոր հյուպատոսությունը։
Ուկրաինայում գործում են 4 պատվո հյուպատոսություններ՝ Խարկովում, Տերնոպոլում, Սիմֆերոպոլում և Դոնեցկում։