Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը Ազգային անվտանգության եւ պաշտպանության քարտուղար Անդրեյ Կլյուեւին հանձնարարել է Ուկրաինայի կառավարությանը եւ նախագահին առընթեր աշխատանքային խումբ ստեղծել` քաղաքական ճգնաժամը կարգավորելու նպատակով:
Յանուկովիչը նաեւ հանձնարարել է 2013թ. հունվարի 20-ին հանդիպումներ անցկացնել աշխատանքային խմբի անդամների եւ ընդդիմության ներկայացուցիչների միջեւ, հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»` վկայակոչելով Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը: