Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը հրաժարականից անմիջապես հետո մասնավոր ինքնաթիռով մեկնել է Ավստրիա,գրում է ավստրիական Kronen Zeitung թերթը:
Թերթի տվյալներով՝ Ազարովն այժմ Վիեննայում է՝ որդու մոտ, ու ծրագրում է դեռ երկար այնտեղ մնալ:
Ավելի վաղ հաղորդում էին, որ Ազարովի որդին Ավստրիայում բնակության թույլտվություն ունի:
Երեկ Ազարովը հայտարարեց այն մասին, որ Ուկրաինայի վարչապետի պաշտոնից հրաժարվելու բարդ որոշումից հետո իրեն հանգիստ է հարկավոր, հաղորդում է Unn.com.ua-ն:
Հիշեցենենք, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն ընդունել է Նիկոլայ Ազարովի հրաժարականը վարչապետի պաշտոնում: Ն.Ազարովն հեռանալու իր որոշումը պայմանավորում է նրանով, ու այդ կերպ հնարավոր էր մեղմել հասարակությունում զանգվածային բողոքների հետ կապված լարվածությունը: