Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Պայետը մտադիր է այցելել Մերձկարպատներ ու տեղում ունկնդրել տեղի իշխանություններին:
Ինչպես հաղորդում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը,այցի շրջանակներում դեսպանը կհանդիպի շրջանի ղեկավարության հետ:
Ավելի վաղ, Մերձկարպատների Մուկաչեւո բնակավայրում փոխհրաձգություն էր տեղի ունեցել Աջ սեկտորի գրոհայինների ու իրավապահների միջեւ, ինչի հետեւանքով զոհվել էր 2, իսկ վիրավորվել՝ 11 մարդ:
Արմատականները կառավարությանն ու ուժայիններին մեղադրել են անօրինական գործողությունների մեջ ու խոստացել շարունակել պայքարը՝ ընդհուպ մինչեւ հեղափոխություն: