Newsru.com կայքի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով բարձրագույն հանձնակատարի վարչության ստորաբաժանման ղեկավար Ջանի Մագաձենին հայտնել է , որ Ուկրաինայում հակամարտության երկու տարիների ընթացքում զոհվել է 9.187 մարդ, ևս 21.085-ը վիրավորվել են։
Մագաձենին նաև հավելել է, որ 2015 թվականի նոյեմբերի 16-ից 2016 թվականի փետրվարի 15-ն ընկած ժամանակահատվածում Ուկրաինայում հակամարտության հետևանքով տուժել է 78 մարդ։