Քաղաքական 

Ուկրաինան խնդրում է երկրում կատարվող իրադարձությունների միջազգային հետաքննություն սկսել

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Անդրեյ Պորտնովը հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունը երկրում կատարվող իրադարձությունների միջազգային հետաաքննության կարիքն ունի:


«Մենք ցանկանում ենք, որ հենց միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ղեկավարները օգնության հասնեն՝ Ուկրաինայում կատարվածը քննելու համար: Մեր պաշտոնական դիրքորշումն այն է, որ մենք օգնություն ենք խնդրում հենց հետաքննության եւ այս ճգնաժամը կարգավորելու համար», - հայտարարել է Պորտնովը ԵԽ-ի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսի հետ հանդիպմանը, որը տեղի էր ունեցել փետրվարի 6-ին Կիեւում:


Ըստ նրա` «արդար գնահատականը պետք է տրվի ինչպես իրավապահ մարմինների գործողություններին, այնպես էլ ցուցարարների գործողություններին», հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»` վկայակոչելով  Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը:

Նույն շարքից