Ուկրաինայի Ազգային հիշողության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Վյատրովիչն առաջարկել է հրաժարվել մարտի 8-ը տոնելուց: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Glavred-ին:
«Ես կարծում եմ, որ Ուկրաինայի հասարակությունը պատրաստ է հրաժարվել այդ տոնը նշելու ավանդույթից: Մասնավորապես այն բանի համար, որ ավելի ու ավելի շատ ուկրաինացիներ հասկանում են, որ մենք չենք կարող նույն ռիթմի տակ ապրել ագրեսոր-պետության հետ»,-նշել է Վյատրովիչը:
Նրա խոսքերով, Ռուսաստանի հետ որոշակի ժամկետներին զուգահեռ տոնակատարությունները «թուլացնում է» Ուկրաինան, և որ Ուկրաինայի երիտասարդ սերունդը նման տոների նկատմամբ նոստալգիա չի զգում:
Նա նաև նշել է, որ չի առաջարկում հանել այն օրացույցից, պարզապես առաջարկում է փոխել գաղափարախոսությունը, քանի որ այն հանգստյան օր լինելու փոխարեն վերածվում է «տորթեր և ծաղկեփնջեր նվիրելու օր»։ Վյատրովիչը համարում է, որ մարտի 8-ն ասոցացվում է ոչ թե կանանց միջազգային օրվա, այլ կանանց իրավունքների համար պայքարի օրվա հետ: