Սոչիի Օլիմպիական ավանում Ուկրաինան ներկայացնող մարզիկները մեկ րոպե լռությամբ հարգել են համերկրացիների հիշատակը, գրում է УНИАН-ը: Մարզիկները, մարզիչները և պաշտոնական պատվիրակության անդամները ևս մեկ անգամ ցավակցություն են հայտնել զոհերի բարեկամներին և մտերիմներին, ինչպես նաև նշել են, որ անկեղծ կիսում են վիշտը և սգում հայրենի հողում ողբերգական իրադարձությունների համար:
«Մեզ բոլորիս համար սա շատ դժվար ժամանակ է, քանի որ տանն են մնացել մեր հարազատները, մտերիմները, ընկերներն ու հայրենակիցները: Մենք անհանգստանում ենք նրանց համար: Մասնակցելով Օլիմպիական խաղերին՝ մենք փորձում ենք պատվով և արժանապատվությամբ ներկայացնել Ուկրաինայի ժողովրդին»,- ընդգծել է Ուկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Սերգեյ Բուբկան:
Ուկրաինացի օլիմպիականները կիսում են Ուկրաինայում հայտարարված սգո օրը՝ սգո ժապավեններ կախելով Օլիմպիական ավանի պետական դրոշների վրա:
Նախօրեին խաղերին հետագա մասնակցությունից հրաժարվել է լեռնադահուկորդուհի Բոգդանա Մացոցկան: Նրա հետ Սոչին լքել է նրա մարզիչ և հայր Օլեգ Մացոցկին:
Ուկրաինայում առավոտյան վերսկսված բախումների հետևանքով կան բազմաթիվ վիրավորներ և զոհեր: