Միջազգային Քաղաքական Ռազմական Հասարակություն 

Ուկրաինան պայմանավորվել է ԱՄՆ-ի հետ Javelin հակատանկային հրթիռային համալիրը գնելու մասին

Ուկրաինական իշխանությունները պայմանագիր են կնքել ԱՄՆ-ի հետ  Javelin հակատանկային հրթիռային համալիրը ձեռք բերելու համար: Այս մասին հայտնել է Ուկրաինայի Պաշտպանության նախարար Անատոլի Պետրենկոն:

Պետրենկոյի խոսքով՝ 2019 թ. Պաշտպանության նախարարությունը 3 պայմանագիր է կնքել, որոնցից 2-ը ԱՄՆ-ի հետ, իսկ 1-ը՝ ՆԱՏՕ-ի գործակալության: Նա նշել է նաև, որ իրենք պատվիրել են նաև ուկրաինական արտադրության հրթիռային համակարգեր:

Նույն շարքից