Հասարակություն 

Ում ինչ է հասնելու Ջոլի-Փիթ զույգի ամուսնալուծությունից հետո

Ամուսնալուծության ժամանակ Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը խնդիրներ չեն ունենալու ունեցվածքը  բաժանելու հարցում, քանի որ նրանք ամուսնական պայմանագիր են ստորագրել, հայտնում է TMZ-ն:

Աղբյուրը նշում է, որ Ջոլին և Փիթը պայմանագրում հիշել են բոլոր նրբությունների մասին և հիմա ունեցվածքի մասով բարդություններ պետք է որ չլինեն: Մոտավորապես խոսքը վերաբերում է 400 միլիոն դոլարի:

Զույգն ունի 12 անշարժ գույք աշխարհի տարբեր կետերում, որոնցից 7-ը ձեռք է բերել Փիթը, երկուսը պատկանում է Ջոլիին: Ինչ վերաբերում է մյուս երեք անշարժ գույքին, ապա դրանք ձեռք են բերվել Ջոլիի և Փիթի ամուսնությունից հետո: Թե ինչպես է բաժանվելու այդ անշաժ գույքը, դեռ հայտնի չէ:

Հիմնական հարցն այն է, թե ում հետ են մնալու երեխաները: Ջոլի արդեն դիմել է դատարան՝ խնդրելով երեխաներին թողնել իր մոտ և թույլ տալ Փիթին վերջիններիս տեսակցել միայն հանգստյան օրերին: Այս մասով Փիթը չի պատրաստվում հանձնվել:

Նույն շարքից