Ուռուգվայում 30.500 դոլարով վաճառվել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի iPad պլանշետը, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։
«Քաստելս» աճուրդի տունը հայտարարել է, որ նմուշը վաճառվել է հեռախոսով, իսկ գնորդը ցանկացել է գաղտնի մնալ։
Իր պլանշետը պոնտիֆիկոսը նվիրել էր ուրուգվայցի քահանա Գոնսալո Աեմիլիուսին Վատիկանում կայացած հանդիպման ժամանակ։ Պլանշետի վրա կա Հռոմի պապի ստորագրությունը։