Հասարակություն 

Ուրեմն, մի անգամ հայը ոսկե ձկնիկ է բռնում. Գագիկ Ծառուկյանը պատմություն պատմեց լրագրողներին

Այսօր՝ մայիսի 7-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ ԲՀ խմբակցության ղեկավար,  ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ոսկե ձկնիկի և հայի մասին պատմություն պատմեց՝ ցանկանալով շեշտել հայերի, այսպես ասած, չուզողության մասին:

Հայը ոսկե ձկնիկ է բռնում, այդ ձուկը խնդրում է բաց թողնել իրեն՝ խոստանալով վերջինիս ցանկությունը կատարել, սակայն պայմանով, որ դրա կրկնակին պետք է արվի հարևանի համար: Հայն էլ մտածում է ու ասում, որ ուզում է ձկնիկն իր մեկ աչքը հանի:

Նույն շարքից