Միջազգային Հասարակություն 

Ահաբեկչություն Օդեսայում կամ ինքնապաշտպանություն խունտայից

Ինչպես տեղեկացնում է anna-news գործակալությունը, Օդեսայում ակտիվացել են հա կակառավարական ակցիաները: Այս գիշեր Օդեսայի կենտրոնում գտնվող շենքերց մեկում, որտեղ տեղակայված են մի շարք կազմակերպություններ, տեղի է ունեցել պայթյուն: Արդյունքում տուժողներ չեն գրանցվել, քանի որ շինությունում ընդհանրապես մարդ չի եղել: Տեղի բնակչությունը պնդում է, որ պայթյունի ձայնը լսելի է եղել 10 կմ շառավղով: Հարց է ծագում՝ ինչ դրդապատճառով է պայթյունն իրականացվել: Բանն այն է, որ շենքում իր գործունեությունն է ծավալել Ուկրանիայի արեւեւլքում մարտնչող մարտիկների համար օգնություն հավաքող վալանտիորական մի կազմակերպություն: Նախորդ շաբաթ նմանատիվ մի պայթյուն էր գրանցվել Օդեսայի խանութներից մեկում, որտեղ վաճառվում են պետական խորհրդանիշներ ու ազգայնական հագուստներ: Հատկանշական է, որ զոհեր ու վիրավորներ կրկին չեն եղել:

Ուկրաինայի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել խուլիգանության հատկանիշներով: Տեսախցիկները դեպքի վայրում գրանցել են դիմակավորված մի կնոջ: Հաջողություն մաղթենք ուկրաինացի իրավապահներին բոլոր այն կանանց ձերբակալելու գործում, որոնք նման խուլիգանություն իրականացնելու պատճառ ունեն: Դրանք կարող են լինել եւ՛ արեւմտյան ու կենտրոնական Ուկրաինայի կանայք, որ կորցրել են իրենց ամուսիննեիրն ու որդիներին կենտրոնական իշխանությունների անհեռատես քաղաքականության պատճառով, եւ՛ արեւելյան Ուկրաինայի կանայք, որոնց մոտ պատճառները նույնն են: Ու զավեշտալին այն է, որ դա կարող է ընդհանրապես ուկրաինուհի չլինել, քանի որ դիմակավորված էր եղել:

 

Նույն շարքից