Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշողլին կոչ է արել Հունաստանին հարգել Արեւմտյան Թրակիաում բնակվող թուրք փոքրամասնության իրավունքները:
Նա նշել է, որ Թրակիան համարվում է երկու մայրցամաքներն իրար կապող կամուրջ ու յուրաքանչյուր հարց կարելի է լուծել երկխոսության միջոցով:
Նախարարը գտնում է, որ Հունաստանը կրկին խախտում է մարդու իրավունքները, այն բանից հետո, երբ 2007թ.-ին Եվրոպական դատարանի կողմից արդեն նախազգուշացվել է:
Նա նշում է, որ երկու երկրների միջեւ եղած տարաձայնությունները առիթ չեն կարող հանդիսանալ փոքրամասնությունների իրավունքները ոտնահարելու համար: