Ռուսական Չելյաբինսկ քաղաքի երկինքը վաղ առավոտյան լուսավորել է միանգամից «3 արև»: Ինչպես հաղորդում են ռուսաստանյան լրատվամիջոցները, տեղացիներն ականատես են եղել գալո կոչվող օպտիկական երևույթի, որը կարելի է տեսնել ցուրտ եղանակին:
Անզեն աչքի համար անտեսանելի բյուրեղների միջով անցնում են արևի ճառագայթներն ու ստեղծվում է գալո օպտիկական երևույթը:

Մասնագետները բացատրել են, որ զարմանալի բնական երևույթի առաջացման պատճառը 23-25 աստիճանի հասնող ցուրտն է, ինչի հետևանքով օդում գոյացել են ոչ մեծ վեցանկյուն սառցե բյուրեղներ: