Քաղաքական Հասարակություն 

Չեխիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ 1915-ին հայերի դեմ իրականացվածը ցեղասպանություն է որակել, որն առիթ է Չեխիայի օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի բարձրացման համար։

Գերմանական Deutsche Welle պարբերականի թուրքական ծառայության փոխանցմամբ՝ Չեխիան առաջիկայում կարող է հայտնվել Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների ցանկում։ 

Չեխիայի նախագահ Միլոշ Զիմանը Հայաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ 2015-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է։ Նա շեշտել է, որ 1915-ին 1,5 մլն հայ է կոտորվել։

Սա ընկալվել է Հայոց ցեղասպանության ճանաչման համար ազդանշան եւ չեխ սենատոր Ժարոմիր Ստետինան հայտարարել է, թե մինչեւ տարեվերջ Չեխիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողով է ներկայացնելու Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ։  Չեխ սենատորը նշել է, թե վստահ է, որ մինչեւ 2015-ի ապրիլը Չեխիան պաշտոնապես  կճանաչի Հայոց ցեղասպանությունը։

Նույն շարքից