Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծաղրանկարը: Այս մասին հայտնում է Լենտան։
Լուսանկարում Պուտինի ձեռքին օձեր են պատկերված, իսկ վերնագրում գրված է. «Վերջապես, Ռուսաստանը վերահսկում է Մերձավոր Արևելքում իրավիճակը»:
«Չեմ կարծում, թե Պուտինն իրեն տեսնում է որպես «օձերի սանձահարող»։ Մենք մեզ այդպես չենք դիրքորոշում և այդպես չենք պատկերում Մերձավոր Արևելքում մեր գործընկերներին»,-ասել է Լավրովը՝ նշելով, որ արևելյան ավանդույթները տարբերվում են արևմտյան ավանդույթներից, իսկ տարածաշրջանի ներկայացուցիչներն իրենց շահերը երբեմն առաջ են մղում ոչ այնքան բաց մեթոդներով։
Նախարարը շեշտել է, որ Ռուսաստանը Մերձավոր Արևելքում կցանկանար տեսնել կայունություն և կանխատեսելիություն։