Հասարակություն գլխավոր 

Չենք կարող առաջ գնալ, քանի դեռ չենք ընդունել անցյալը. Ամերիկացի սենատորը՝ Հայոց ցեղասպանության մասին

ԱՄՆ Սենատի միջազգային հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ամերիկացի սենատոր Ռոբերտ Մենենդեսը, դիմելով Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածու Դևիդ Սաթթերֆիլդին, ցանկացել է իմանալ՝ ճանաչում է արդյո՞ք նա Հայոց ցեղասպանությունը:

«Նախագահը հայտարարել է, որ դա եղել է XX դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկը, ես միանում եմ այդ հայտարարությանը»,-պատասխանել է դեսպանի թեկնածուն՝ նշելով, թե գիտի, որ սպանվել է 1,5 միլիան հայ:

Սենատորը մի քանի անգամ էլ է փորձել հստակ պատասխան ստանալ, սակայն իր ուզածին չհասնելուց հետո հայտարարել է, որ դա նման է դիվանագիտական պարի. «Մենք՝ որպես պետություն, չենք կարողանում ճանաչել պատմական փաստը և չենք կարողանում արտաբերել «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը: Մենք չենք կարող առաջ գնալ, քանի դեռ չենք ընդունել անցյալը»:

Նույն շարքից