Հասարակություն 

Չիկագոյի կենտրոնում տեղաշարժում են 762 տոննա կշռող առանձնատունը

Նոյեմբերի 11-ին Չիկագոյում ձեռնամուխ են եղել 1888թ. կառուցված եռահարկ առանձնատան տեղափոխության աշխատանքներին, հայտնում է Associated Press-ը:


Տեղի իշխանությունները որոշել են այն տեղափոխել մոտավորապես 200 մետրով, որպեսզի տեղ ազատվի հյուրանոցի ու մարզական հրապարակի կառուցման համար:


762 տոննա կշռող շենքը կտեղափոխվի վայրկյանում 15 սմ արագությամբ:


Օպերացիան կտևի ևս 2 օր:

Նույն շարքից